Օնլայն վարկ

Սահմանաչափի օնլայն հարցում


Ստուգեք սահմանաչափը


Ուղարկեք վարկային հայտը


Ստացեք հետադարձ զանգ
Առավելություններ
Fincoo.am - դիմելով մեզ, դուք ստանում եք անհատական մոտեցում։ Դրական վարկային պատմության առկայության կամ, գոնե, վարկային պատմության լրիվ բացակայության պարագայում, մենք կառաջարկենք վարկեր ստանալու օպտիմալ ճանապարհներ (լատինատառ թեգեռր՝ online varker, stanal vark)։

Գաղտնիություն
Մենք ոչ մի տեղ չենք արձանագրում կամ օգտագործում դիմորդների մասին հայտնի դարձած տվյալները։

Արագ արձագանք
Ստանալով հայտը աշխատանքային ժամերին՝ միջին արձագանքման տևողությունը 5 րոպե է։

Առանց կանխավճար
Մեր ծառայությունների համար հաճախորդները վճարում են միայն հաջող գործարքի դեպքում։

Առանց բյուրոկրատիա
Սովորական վարկային հայտի համար անհրաժեշտ է ընդամենը երկու փաստաթուղթ։
Վարկատեսակներ
Մեր հաճախորդների համար, դրական վարկային պատմության կամ պատմության բացակայության պարագայում, հասանելի են մի քանի տիպի վարկային պրոդուկտներ։ Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ բացասական վարկային պատմության պարագայում մենք հայտը մեծամասամբ չենք դիտարկում։ Բացառություն կարող են լինել ոսկու, մեքենայի, անշարժ գույքի գրամադրմամբ վարկային հայտերը։

Սպառողական վարկ
Պահանջվում է անձնագիր և սոց քարտ։

Առանց գույքի, գրավի վարկ
Պահանջվում է անձնագիր և սոց քարտ։

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ
Պահանջվում է անձնագիր և սոց քարտ։

Ավտովարկավորում
Պահանջվում է անձնագիր և սոց քարտ։
Սահմանաչափի օնլայն հարցում
Հաճախ տրվող հարցեր
Մենք որևէ տիպի վարկ չենք տրամադրում։ Fincoo.am հարթակը նախատեսված է վարկային հարտեր ընդունելու համար, ինչի արդյունքում մենք կարողանում ենք Ձեզ խորհրդատվություն տրամադրել վարկ ստանալու հնարավորությունների մասին։
Ստացված տվյալների հիման վրա մեր մասնագետը վերլուծում է Ձեր վարկունակության հնարավորությունը։ Դրանից հետո հաստատում ենք հետադարձ կամ և տրամադրում լիարժեք խորհրդատվություն։ Փոխադարձ համաձայնության գալուց հետո կնքում ենք պայմանագիր և աջակցում ստանալ ցանկալի վարկը։
Մեծամասամբ բացասական վարկային պատմության դեպքում դուք չեք կարող ստանալ վարկ։ Բացառություն կարող է լինել ավտովարկի կամ ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի դեպքում, եթե ցանկանաք աշխատել վարկային կազմակերպությունների հետ։
Նորություններ
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
2025-ի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4․1%-ով:


Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
2025թ. հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 4․1%-ով, իսկ 2025թ. փետրվարին 2024թ. փետրվարի համեմատ ցուցանիշն ավելացել է 1.5%-ով:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2025թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 19.4%-ով, իսկ շինարարության ծավալն ավելացել է 12.2%-ով։
- Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 12.4%-ով:
- Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 6.9%-ով:
- Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 2.1%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.2%-ով:
- Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 52%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 59․7%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 45.8%-ով:
Աղբյուրը՝ Banks.am
Բանկերի զուտ շահույթն աճել է
2024 թվականի 9 ամսում Հայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 25 տոկոսով։


Բանկերի զուտ շահույթն աճել է
2024 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 268 մլրդ ՀՀ դրամ, ինչը 53 մլրդ ՀՀ դրամով կամ 25%-ով ավելի է, քան 2023 թվականի նույն ժամանակաշրջանում գրանցած արդյունքը։
Ըստ նախնական կանխատեսումների, ՀՀ բանկային համակարգի կապիտալի շահութաբերության գործակիցը (ROE) 2024 թվականին կլինի շուրջ 20%, իսկ զուտ շահույթը շուրջ 900 մլն ԱՄՆ դոլար։ Նշված ժամանակաշրջանում բոլոր 18 բանկերը գրանցել են շահույթ: Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 82,6 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկը նաեւ առաջատարն է ըստ ընդհանուր ակտիվների։
Սպառողական և հիփոթեքային վարկեր
Սպառողական և հիփոթեքային վարկերը՝ աճի առաջատարներ։


Սպառողական և հիփոթեքային վարկեր
Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում միասին մոտ 6 տրիլիոն դրամի վարկ կա, որոնք տրվել են ռեզիդենտներին։ Նախորդ տարվա հոկտեմբերի վերջի համեմատ վարկերի ծավալն աճել է 1.1 տրլն դրամով կամ 23.1%-ով։ Այստեղ ներառված են այդ պահին եղած վարկերի ծավալները, այսինքն՝ նախկինում արված մարումները հանված են։
Բանկերի վարկային պորտֆելում այսօր ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սպառողական և հիփոթեքային վարկերը։ Ընդ որում՝ այս երկու ոլորտների գծով վարկային պորտֆելները աճում են բավականին արագ և փոխկապակցված են միմյանց։ Փոխարենը տեմպով զիջում են բիզնես վարկերը։ Միայն հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը 1.3 տրլն դրամ է կամ ամբողջ վարկերի մեկ հինգերորդը։ Մեկ տարվա ընթացքում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացել է 292 մլրդ դրամով կամ 28.5%-ով։
Աղբյուրը՝ Hetq.am
Կառավարությունը ներում է անհուսալի փոքր վարկերը
Կառավարությունը ներում է անհուսալի վարկառուների մի մասին։


Կառավարությունը ներում է անհուսալի փոքր վարկերը
Կառավարությունը որոշել է 218 000 քաղաքացու, որոնք բանկերից վարկ են վերցրել և տարիներ շարունակ այն չվճարելով՝ դարձել անհուսալի վարկառուներ, ֆինանսական աջակցություն տրամադրել։ Աշխատանքի անցնելու պարագայում նրանց եկամտային հարկը կուղղվի ոչ թե պետական բյուջե, ինչպես մյուս քաղաքացիների դեպքում է, այլ՝ վարկերի մարմանը։ Գաղափարն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է։ Դեկտեմբերի 12-ին Կառավարությունն այն անվանեց «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառում» և ընդունեց։
Քաղաքացիների մի մասը սոցիալական անարդարություն, պարտաճանաչ հարկատուների հաշվին անպարտաճանաչ վարկառուների պարտավորությունների մարում, հերթական անգամ բանկերի շահերի սպասարկում և անգամ ընտրակաշառք է տեսնում այս ծրագրում։ Ծրագրի հեղինակները և ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Սիսակ Գաբրիելյանը հակադարձում են` մանիպուլյացիա և աբսուրդ անվանելով որոշ մեկնաբանություններ։
Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի է՝ դասակարգված են անհուսալի դասով։ Ընդ որում՝ նրանց բոլոր վարկերի մայր գումարների գծով պարտավորությունները միասին պետք է չգերազանցեն 1 մլն դրամը։ Այս թիրախային խմբում ընդգրկված է շուրջ 218 000 անձ։ Նրանք պոտենցիալ շահառուներն են՝ անձինք, ովքեր կարող են դիմել ծրագրի համար։
Ինչ են ասում օգտատերերը մեր ծառայությունների մասին
Անի
Կազմակերպությունը մեզ օգնեց կայծակնային արագությամբ ստանալ այդքան անհրաժեշտ գումարը, որը պետք էր բժշկական նպատակներով։ Ամեն ինչ տևեց 4-5 ժամ։
Արամ
Մեքենաս, որը ցանկանում էի գրավ թողնել մի քիչ հին էր։ Դիմեցի Ֆինկո-ին։ Ամեն ինչ կազմակերպեցին արագ։ Ընդ որում մեքենան մնացել է իմ մոտ։ Շնորհակալ եմ։
Թերեզա
Ուսման վարձս չէի հասցրել հավաքել։ Դուրս մնալու վտանգ կար։ Քանի որ չունեի վարկային պատմություն, բոլորը մերժում էին։ Շատ շնորհակալություն աշխատակից Վահրամին՝ արագ արձագանքելու և օգնելու համար։